Մեծ Բրիտանիայի իշխանությունները քննարկում են պաշտոնական փաստաթղթերում «ամուսին» եւ «կին» բառերը չեզոք`«զուգընկերներ» կամ «ամուսիններ» դիմելաձեւերով փոխարինելու հարցը:
Ինչպես հաղորդում է Telegraph թերթը, հարցը քննարկման է դրվել սեռական փոքրամասնություններին աջակցող շարժման ճնշմամբ` նույնասեռ ամուսնությունների օրինականացման քարոզարշավի շրջանակում: Գեյ-շարժման պաշտպանները պահանջում են փոխարինել բոլոր, ըստ նրանց, ոչ կոռեկտ բառերը չեզոք հոմանիշներով` պնդելով, որ դրանք ոտնահարում են սեռական փոքրամասնությունների իրավունքները: Նման բառերի ցանկում են հայտնվել նաեւ «մայր» եւ «հայր» բառերը, որոնք պետք է փոխարինվեն ընդհանուր «ծնող» բառով:
Թերթի տվյալներով` ձեւաթղթերում եւ փաստաթղթերում այդ բոլոր բառերը պետք է փոխարինվեն, չնայած նրան, որ դա կառավարությունից զգալի ծախսեր կպահանջի, հաղորդում է NOVOSTIMIRA.COM-ը:
Պաշտոնական փաստաթղթերում բառերի փոխարինումը վերջին տարիներին լայն տարածում է գտել Եվրոպայում: Այսպես, արդեն արգելվել են «միսս» եւ «միսիս», ինչպես նաեւ «մադմուազել» բառերը, որոնք Եվրոպայում համարել են խտրական:




























