Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամը (ՖԿԵՀ) Հունաստանին կհատկացնի եվրագոտու օգնության առաջին մասնաբաժինը` 5,9 մլրդ եվրո ծավալով: Այս մասին լրագրողներին հաղորդել է  Եվրահանձնաժողովի «եռյակի»  ներկայացուցիչ Մատիաս Մորսը:

«Օգնության առաջին մասնաբաժնի որոշումը եվրախումբը կայացրել է չորեքշաբթի օրը` մարտի 14-ին, գումարը հասանելի կլինի երկուշաբթի օրը` մարտի 19-ին: Չեմ կարող ասել, թե ԱՄՀ-ից փողերը երբ կհատկացվեն, սովորաբար դա տեւում է 2-3 օր` ԱՄՀ-ի որոշումից հետո, այդ պատճառով, հնարավոր է, լինի երկուշաբթի», - ասել է նա:

Նրա խոսքով` ՖԿԵՀ-ը որպես  օգնության  առաջին մասնաբաժին 5,9 մլրդ եվրո կհատկացնի, ավելի վաղ ԱՄՀ-ն հայտնել էր 1,65 մլրդ եվրոյի մասին, հաղորդում է gazeta.ru-ն: