Ավանի հոգեբուժական հիվանդանոցի շենքում պայթուցիկ սարքի մասին այսօր` մարտի 16-ին ստացված ահազանգը կեղծ է եղել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 16-ին, ժամը 15.33-ին «1-03» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ավանի հոգեբուժական հիվանդանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ: Ավելի ուշ ժամը 15.48-ին «1-02» ծառայություն ահազանգ է ստացվել, որ պայթուցիկ սարք է տեղադրված նաեւ Նալբանդյան 130 հասցեում:
Ժամը 16.07-ին «1-02» ծառայությունից հաղորդեցին, որ Նալբանդյան 130 հասցեում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
Ժամը 17.38-ին տեղեկություն ստացվեց, որ հոգեբուժական հիվանդանոցի զննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:




























