Դերասանուհի Իրինա Մացինոն, ով առավել հայտնի է «Իռեն Ֆերարի» մականունով եւ Ռուսաստանում ամենամեծ սիլիկոնե կուրծքն ունեցողն է, մարտի 15-ին, Մերձմոսկվայում ավտովթարի պատճառ է դարձել:
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, նա իր Lexus ավտոմեքենայով բախվել է Toyota Camry եւ Hyundai Solaris մեքենաներին: Վթարը տեղի է ունեցել էլիտար Իլինսկոյե ավանի մոտ, երեկոյան ժամը 22:40-ին:
Բախման արդյունքում տուժել է Toyota Camry-ի 28-ամյա վարորդը, ով կոտրել է ձեռքը: Toyota Camry-ի 23-ամյա ուղեւորուհին վնասել է կրծքավանդակը: Ինքը` Իռեն Ֆերարին չի վնասվել:
Ավտովթարի մեղավորը սիլիկոնե կրծքի սեփականատերն է եղել, ով ճանապարհ չի տվել հիմնական ճանապարհով ընթացող Camry-ին: Հարվածից երկու մենքենաները բախվել են նաեւ կայանված Hyundai Solaris մեքենային:
Իռեն Ֆերարիի կրծքի համարը, տարբեր գնահատականներով, 7-9 է:


























