Պաշտոնական այցով Թուրքիա ժամանած Էկվադորի նախագահը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին որպես նվեր բերել է 2 հազար վարդ (Գյուլ՝ թարգմանաբար նշանակում է վարդ)։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ Էկվադորի նախագահ Ռաֆաել Կոռեայի միջեւ տեղի ունեցած հանդիպումը աչքի է ընկել «բանանային սակարկումով»։

Էկվադորի նախագահը խնդրել է իր թուրք գործընկերոջը նվազեցնել Էկվադորից Թուրքիա ներմուծվող բանանի մաքսը։