Stratocam վեբ կայքն առաջարկում է վայելել Երկիր մոլորակի ամենատպավորիչ  տեսարանները, որոնք արվել են «Google Earth» նախագծի շրջանակում եւ միաժամանակ գնահատել դրանք:

Արբանյակից աերոլուսանկարահանման մեթոդով արված լուսանկարներում  հնարավոր է տեսնել տպավորիչ բնապատկերներ,  քաղաքային եւ  գողտրիկ գյուղական տեսարաններ: Կայքում կա առաջարկված լուսանկարների  համար քվեարկելու հնարավորություն:

The Daily Mail-ն, իր հերթին,  Stratocam –ում ներկայացված լավագույն տեսարանների  10 կամայական լուսանկար է ընտրել  եւ տեղադրել կայքում:

Այդ բոլորը ցույց են տալիս, թե որքան բազազան եւ հրաշալի է կյանքը Երկրի վրա իր բոլոր դրսեւորումներով: