Դերասան եւ նկարիչ Սերգեյ Շարոշկինը, ով նկարահանվել է հայտնի «Գլուխար» սերիալում, մարտի 15-ին մահացել է Ռյազանի մարզի Շիլովսկիի շրջանի հայրենի Յուշտա գյուղում:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրը, մահվան պատճառը եղել է «Զարյա» նռնակի հետ անզգույշ վարվելը: Նռնակի պայթյունից կոտրվել են տան ապակիները, սակայն տանը գտնվող դերասանի մայրը չի տուժել:
Տեղի ունեցածի մանրամասները պարզվում են, հետաքննություն է իրականացվում:


























