Դաղստանյան գյուղում մարտի 17-ին հրդեհի զոհ են դարձել չորս երեխաներ: Երեխաների մայրը փրկվել եւ հասցվել է հիվանդանոց: Զոհված երեխաները 1997, 1999, 2003 եւ 2009 թվականներին են ծնված եղել:

Երեխաներին փրկել չի հաջողվել նաեւ այն պատճառով, որ հրշեջային մոտակա բաժանմունքը դեպքի վայրից 50 կմ հեռավորության վրա է գտնվում, հաղորդում է «Միր» հեռուստառադիոընկերությունը: Նախնական տվյալներով` հրդեհը կարող էր բռնկվել էլեկտրագծի անցկացման սխալի հետեւանքով: