Իրաքից Սիրիա ուղարկվող բոլոր բեռները հումանիտար օգնություն են Սիրիային: Իրաքը թույլ չի տա իր տարածքն  օգտագործել զենքի տարանցման նպատակով: Այս մասին հավաստիացրել են Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիկի աշխատակազմում:

«Իրաքը որեւէ երկրի թույլ չի տա իր տարածքը կամ օդային տարածությունը օգտագործել զենք մատակարարելու նպատակով», - ընդգծվում է հայտարարության մեջ, հաղորդում է «Ռոսբալտը»` հղում անելով  «Սինհուա» գործակալությանը:

Միացյալ Նահանգներն արդեն Իրաքին զգուշացրել է Սիրիային զենք մատակարարելու նպատակով տարածքն Իրանին տրամադրելու անթույլատրելիության մասին: Վաշինգթոնում հայտարարել են, որ զենքի եւ զինամթերքի տեղափոխումն իրաքյան տարածքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1747 բանաձեւի խախտում կդիտվի: