Այսօր` մայիսի 17-ին, քիչ անց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմեկնարկի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը:
Նշենք, որ ԲՀԿ-ի համագումարին հրավիրված է մոտ 9 հազար պատվիրակ եւ համագումարը կայանալու է Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում: Համագումարին հրավիրված են հյուրեր դրսից` մասնավորապես Ուկրաինայի իշխող Տարածաշրջանների կուսակցությունից, Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատվիրակությունը` Դումայի փոխխոսնակ Սերգեյ Նեվերովի գլխավորությամբ, Խորվաթիայի պատվիրակությունը` նախկին նախագահ ներկայումս Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Ստեպան Մեսիչի գլխավորությամբ:
ԲՀԿ-ին նաեւ ողջույնի ուղերձ է հղել Չինաստանի կոմունիստական կուսակցությունը:
Հայաստանի քաղաքական ուժերից ԲՀԿ համագումարին մասնակցելու են բացառապես խորհրդարանական ուժերը: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու:




























