Աֆղանստանի ոստիկանությունը հայտնում է, որ թալիբները հինգ ոստիկանի են սպանել ու եւս հինգին պատանդ են վերցրել:

Ինչպես հաղորդում է տեղական գործակալությունը` վկայակոչելով իրավապահներին, միջադեպերը տեղի են ունեցել Պակիստանի հետ սահմանակից Բադին եւ Բադմալ շրջաններում: Ոստիկանության տվյալներով` ապստամբների հետ մարտերում եւս երկու ոստիկան վիրավորվել է, չորս թալիբ սպանվել է, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

Իր հերթին թալիբների մամուլի քարտուղարը հաղորդել է, որ ոստիկանների վրա հարձակման արդյունքում նրանցից մեկը սպանվել է, իսկ ինը գերի են վերցվել մոջահեդների կողմից: