Մինսկի մետրոյում ահաբեկչության իրականացման համար մահապատժի դատապարտված Վլադիսլավ Կովալեւի դատավճիռն ի կատար է ածվել, այդ մասին հայտնել են նրա հարազատներին:
Կովալեւի քույրը լրագրողներին ասել է, որ մայրը Գերագույն դատարանից նամակ է ստացել մահվան դատավճռի իրականացման մասին, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
Այդ տեղեկատավության պաշտոնական հաստատումը դեռ չկա, ինչպես նաեւ անհայտ է նույն գործով մահապատժի դատապարտված մյուս անձի` Դմիտրի Կոնովալովի ճակատագիրը:
Նշենք, որ Կովալեւն ու Կոնովալովը մեղավոր էին ճանաչվել Մինսկի մետրոյում ահաբեկչության կազմակերպման մեջ: Բելառուսի Գերագույն դատարանը նրանց դատապարտել էր մահապատժի:
Նշվում է, որ մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանում 2011թ. ապրիլի 11-ին պայթյունի արդյունքում 15 մարդ զոհվել էր, եւս 300-ը` վիրավորվել:




























