Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 19-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Մոսկվայում Սերժ Սարգսյանը կմասնակցի նույն օրը տեղի ունենալիք Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստին:
Նիստին մասնակցում են ԵվրԱզԷՍ-ի անդամ եւ դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների ղեկավարները:




























