Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մտահոգություն է հայտնել, որ Սիրիայում բարդ իրադրությունը կարող է հանգեցնել ամբողջ տարածաշրջանում իրադրության վատթարացմանը:  Ելույթ ունենալով «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում` Լավրովը հայտարարել է, որ սիրիական հարցով որոշումները կարող են հանգեցնել շատ լուրջ գործողությունների: 

«Սիրիայի հարցով այս կամ այն որոշումները կարող են հանգեցնել շատ լուրջ գործողությունների: Եւ բոլոր նրանք, ովքեր կարող են այդ գործողություններին ինչ-որ ազդեցություն ունենալ, պետք է զգան իրենց պատասխանատվության ամբողջ լրջությունը», – ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավարը:

Ըստ նրա, եթե խախտել  սիրիական պետության բարդ կառուցողական միջէթնիկական, միջկրոնական բնույթը, սրի պատմության մեջ եղել են ոչ քիչ ողբերգական իրադարձություններ, ապա հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել: «Ակնհայտ է այն փաստը, որ ներկայիս կառուցվածքը չի հաջողվել: Դժբախտաբար, հենց այստեղ  կարող է հայտնվել իսլամական աշխարհում սունիների եւ շիաների միջեւ հասունացող ճգնաժամը: Եթե ներկայիս կառուցվածքը քայքայվի, ապա իրադրությունը կարող է փոխվել ոչ միայն Իրանի շուրջ, այլեւ Իրաքի ներսում եւ շուրջը , որտեղ սունիներն իրենց վիրավորված են զգում: Եւ նրանք չեն ամաչում ասել այդ մասին», – Լավրովի խոսքերն է մեջբերում dni.ru-ն: 

Լավրովը հայտնել է, որ մոտ ժամանակներս սիրիական ընդդիմության ներկայացուցիչները կայցելեն Մոսկվա: Նա տեղեկացրել է, որ այժմ Սիրիայում տեղի է ունենում ընդդիմադիր գործունեության ռազմականացում եւ ավելացրել է, որ եթե դեպքերի զարգացումն ընթանա նման սցենարով, դժվար է հույս ունենալ, որ կառավարությանն ուղված կոչերը հրադադարի մասին կընդունվեն:

Ռուսական արտգործնախարարը կարծում է, որ Սիրիայի ղեկավարությունը եւ ընդդիմությունը պետք է աջակցեն երկրում ճգնաժամը կարգավորելուն ուղղված ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի մոտեցումներին: Նա հիշեցրել է, որ հատուկ բանագնաց Անանը սիրիական ղեկավարությանն է փոխանցել իր առաջարկները, որոնցում, ըստ Լավրովի  վստահեցման, խոսքը չի գնում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացման մասին: Մեկնաբանելով ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հոդվածը, որում ասվում էր, որ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը կաջակցեն Անանի առաքելությանը «իշխանության փոխանցումն» իրագործելիս` Ասադի հեռանալուց հետո, Լավրովը հայտարարել է, որ դա Անանի առջեւ դրված խնդիրների ոչ ճիշտ մեկնաբանություն է: 

Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավարն ընդունել է, որ պատերազմական գործողությունների ընթացքում պատահական դեպքերը եւ ուժ կիրառվում է շատ հաճախ անհամաչափ, եւ ավելացրել է, որ Ռուսաստանը կաջակցի ցանկացած պայմանավորվածություն, որը ձեւավորվել է կառավարության եւ բոլոր ընդդիմադիր խմբերի միջեւ համասիրիական քաղաքական երկխոոսության արդյունքների հետեւանքով:

Ըստ Լավրովի` չի կարելի Ասադից պահանջել ինչ-որ բան եւ  նմանատիպ պահանջներ չներկայացնել նրանց, ովքեր պայքարում են նրա դեմ: Ընդ որում, Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավարը նշել է, որ Ռուսաստանն աջակցում է ոչ թե սիրիական կառավարությունը, այլ քաղաքական գործընթաց սկսելու անհրաժեշտությունը, իսկ դրա համար պետք է սկզբում դադարեցնել կրակը: