Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի ու Տուվալուի մշտական ներկայացուցիչներ` Կարեն Նազարյանը եւ Ֆալեմա Պիտան մարտի 16-ին ստորագրել են Հայաստանի ու Տուվալուի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նյու Յորքում ՀՀ Մշտական ներկայացուցչության շենքում ստորագրման արարողությանը հետեւած զրույցի ընթացքում երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել երկկողմ հարաբերությունները եւ խթանել երկու երկրների համագործակցությունը ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում: