Ֆիլիպիններում մարտի 16-ին տեղի ունեցած երկրաշարժը ավերածությունների չի հանգեցրել, բայց առաջ է բերել խուճապ, որի արդյունքում 45 մարդ տուժել է: Նրանց հիմնական մասը հրմշտոցի զոհ է դարձել, որն սկսվել է երկրաշարժից հետո առեւտրային կենտրոններից մեկում: Երեք մարդ վիրավորվել է գիմնազիայում, որտեղ կտրվել է քլեկտրական մալուխը:

5,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 16-ին, Ֆիլիպինների հարավ-արեւելքում, Դինագատ կղզու շրջանում, հաղորդում է Dni.ru-ն:

Ֆիլիպիններում վերջին 6,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել փետրվարի 6-ին, որի հետեւանքով մահացել էր առնվազն 40 մարդ, տասնյակ մարդիկ անհետ կորել էին: