Բելգիայում մարտի 17-ին հրապարակվել են մարտի 13-ին Շվեյցարիայում տեղի ունեցած ավտովթարի զոհերի եւ տուժածների մասին վերջին տվյալները:
Ճշտված տվյալներով, 28 զոհվածներից 23-ը եղել են բելգիացիներ, 5-ը` հոլանդացիներ: Վթարի հետեւանքով զոհվել է 11 աղջիկ: Նրանցից 10-ը` 12 տարեկան, մեկը` 13 տարեկան: Մահացել է 11 տղա, որոնք եղել են 12 տարեկան:
Մահացած չափահասները` չորս տղամարդ եւ մեկ կին, եղել են 71, 54, 52, 41, 38 եւ 35 տարեկան: Զոհերի անունները չի հրապարակվելու:
Հիվանդանոցներում են գտնվում 11 աղջիկ` 12 տարեկան, մեկ աղջիկ` 11 տարեկան, եւ 12-ամյա 12 տղաներ: Վիրավոր երեխաներից 18-ը բելգիացիներ են, չորսը` հոլանդացիներ, մեկական` լեհ եւ գերմանացի:
Նշենք, որ զոհերի հուղարկավորությունը Լոմելում կկայանա մարտի 21-ին, Էվերլեում` 22-ին: Երկու դեպքում էլ կմասնակցեն թագավոր Ալբերտ Երկրորդն ու թագուհի Պաոլան:




























