Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում այսօր` մարտի 17-ին, տեղի է ունեցել իշխող «Ռեգիոնների կուսակցության» արտահերթ 13 րդ համագումարը: Համագումարին հրավիրվածի կարգավիճակով մասնակցել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը, որը գլխավորել է ԲՀԿ եւ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը: Համագումարի ժամանակ հնչել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղերձը «Ռեգիոնների կուսակցությանը»:
Հիշեցնենք, որ այսօր Երեւանում տեղի է ունեցել ԲՀԿ 6-րդ համագումարը, որին մասնակցել է «Ռեգիոնների կուսակցության» պատվիրակությունը:




























