Սաուդյան Արաբիայի կառավարությունը ռազմական սպառազինությամբ բեռ է ուղարկել սիրիացի ապստամբներին: Այդ մասին հաղորդում են արեւմտյան լրատվամիջոցները` վկայակոչելով արաբական երկրների դիվանագիտական աղբյուրները:
Աղբյուրների փոխանցմամբ, բեռը պետք է Սիրիայի ուղարկվի Հորդանանի տարածքով: Թե ինչ սպառազինություն է ուղարկվել «Սիրիական ազատ բանակին», չի հաղորդվում, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Սիրիական ազատ բանակը հիմնականում բաղկացած է զինվորականներից, որոնք միացել են ընդդիմադիրներին: Նախկինում Սաուդյան Արաբիայի ղեկավարությունում նկատել են, թե ճիշտ են համարում Բաշար Ասադի հակառակորդներին զենք ուղարկելը:




























