Ֆրանսիան կդիմի Մավրիտանիային`Լիբիայի հետախուզության նախկին ղեկավար Աբդուլա ալ-Սենուսիի էքստրադիցիայի համար: Այդ մասին ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ1989 թ. սեպտեմբերի 19-ի ահաբեկչության մեջ ունեցած դերակատարման համար ալ-Սենուսիին հեռակա կարգով ցմահ ազատազրկման դատապարտելուց հետո նրա ձերբակալման  համար միջազգային թույլտվություն է տրվել:

Հիշեցնենք, որ այդ ժամանակ UTA  ընկերությանը պատկանող Բրազիլիա-Փարիզ չվերթի օդանավի պայթյունի հետեւանքով 170  ուղեւոր էր զոհվել:

Ալ Սենուսիի նկատմամբ գործում է նաեւ Հաագայի միջազգային քրեական դատարանի օրդերը: Այս դեպքում նա մեղադրվում է մարդկության դեմ կատարված հանցագործությունների մեջ` Ջամահիրիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի շատ հակառակորդների սպանելու համար:

Միաժամանակ` Լիբիայի ներկայիս իշխանությունները եւս դիմել են Մավրիտանիային` պահանջելով նրա էքստրադիցիային:

Հիշեցնենք, որ այսօր լրատվամիջոցները հաղորդել էին, որ Մավրիտանիայի իրավապահները Նուաքշոտի օդանավակայանում ձերբակալել են Լիբիայի հետախուզության նախկին ղեկավար Աբդուլա ալ-Սենուսիին: