Ստամբուլում ոստիկանության կողմից գործողություններ են իրականացվել Աքսարայ թաղամասի 3 հյուրանոցում եւ 2 զվարճանքի համալիրում։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ ոստիկանության գործողություննների արդյունքում ձերբակալվել են 60 օտարերկրացի մարմնավաճառներ, որոնց մեծ մասը եղել են Ուկրաինայից, Մոլդովայից, Թուրքմենստանից եւ Ուզբեկստանից։  Ձերբակալվել են նաեւ հիշյալ հաստատություններում աշխատող 23 անձ։

Համապատասխան փաստաթղթային ստուգումներից հետո օտարեկրացի կանայք կարտաքսվեն Թուրքիայից։