Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մարտի 17-ին, հեռախոսազրույց է ունեցել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, հասարակական-պետական գործիչ Սերգեյ Համբարձումյանի հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանրապետության ղեկավարը շնորհավորել է վաստակաշատ գիտնականին ծննդյան 90-ամյակի առթիվ, մաղթել քաջառողջություն եւ հաջողություններ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու որոշմամբ, Սերգեյ Համբարձումյանին շնորհվել էր «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում: