Բելառուսական որոշ լրատվամիջոցներ հաղորդել են, որ Մինսկի մետրոյում ահաբեկչության կազմակերպման գործով մյուս դատապարտյալի` Դմիտրի Կոնովալովի նկտմամբ եւս մահվան դատավճիռն ի կատար է ածվել: ՆԳՆ-ում, սակայն, հրաժարվում են տեղեկատվություն հաղորդել Կոնովալովի ճակատագրի մասին:
Մյուս դատապարտյալի` Վլադիսլավ Կովալեւի մահվան դատավճռի իրագործման մասին տեղեկատվությունն ստացվել էր այսօր առավոտյան: Կովալեւի քույրը լրագրողներին ասել էր, որ մայրը Գերագույն դատարանից նամակ է ստացել մահվան դատավճռի իրականացման մասին:
Միաժամանակ, ինչպես տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդան», Գերմանիայի արտգործնախարար Գիդա Վեստերվելեն նախագահ Լուկաշենկոյից պահանջել էր չեղյալ համարել Կոնովալովի նկատմամբ մահվան դատավճիռը: «Ես դատապարտում եմ Կովալեւի նկատմամբ մահվան դատավճռի իրագործումը եւ ափսոսում եմ, որ Բելառուսի նախագահն անտեսեց ներման մասին միջազգային հանրության կոչերը»,- նշվում է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ:




























