Պատգամավորության թեկնածու գրանցվելու վեցերորդ օրը համեմատաբար պակաս ակտիվ է եղել նախորդներից: Այսօր` մարտի 17-ին փաստաթղթերի փաթեթ է ներկայացրել ընդամենը 8 թեկնածու:
Թիվ 2 ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրել ընդդիմադիր Հայ ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը, ում մրցակիցն է լինելու Հարնային հեռուստաընկերության քաղաքական հաղորդւոմների ղեկավար, նախօրեին ՀՀԿ-ին անդամակցած Սամվել Ֆարմանյանը:
Թիվ 11 ընտրատարածքում ԲՀԿ-ն առաջադրել է անկուսակցական, ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանին` Բելաջոյի Գրիշին:
Թիվ 15-ում առաջադրվել է ՕԵԿ-ական Հայկ Հովհաննիսյանը, թիվ 17-ում` Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն ու ՀՅԴ-ից Մանվել Հայրապետյանը:
Թիվ 18-ում իր թեկնածությունն առաջադրել է ՕԵԿ-ական պատգամավոր Իշխան Խաչատրյանը:
Գեղարքունիքի մարզի թիվ 23 ընտրատարածքում փաստաթղթերի փաթեթն է ներկայացրել ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանը, ով «Եվրոպա» ՍՊԸ տնօրենն է:
Լոռիի մարզի թիվ 32 ընտրատարածքում առաջադրվել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը:




























