ABC հեռուստաընկերությունը կցուցադրի հոլիվուդյան հայտնի «Մենակ տանը» կատակերգության 5-րդ ֆիլմը:
«Մենակ տան-5. մենակ մթության մեջ» (Home Alone 5: Alone in the Dark) չի լինի վարձույթներում, այլ կցուցադրվի ABC Family հեռուստաալիքով, տարվա վերջին, հաղորդում է «Huffington Post»-ը:
«Մենակ տանը-5»-ը 8-ամյա Ֆինի եւ նրա քրոջ մասին է, ովքեր գալիս են առանձնատուն, որը, պարզվում է, ուրվականների ձեռքին է:
Գլխավոր հերոսի դերը կատարում է Քրիստիան Մարտինը:
Հիշեցնենք, որ «Մենակ տանը» առաջին ֆիլմը (գլխավոր դերում ՄաՔոլե Քալքին) թողարկվել է 1990-ին, միջազգային վարջույթներում հավաքելով շուրջ 533 մլն դոլար, հաղորդում է imdb.com կայքը:
1992-ին նկարահանվեց «Մենակ տանը-2. կորսված Նյու Յորքում» ֆիլմը: Երրորդ եւ չորրորդ ֆիլմերի գլխավոր դերում արդեն այլ դերասան է եղել եւ այլ սյուժե:




























