Դամասկոսում այսօր երկու պայթյունների արդյունքում, ճշտված տվյալներով, 140 մարդ է տուժել: Զոհերի թիվը 27 է: Այդ մասին հաղորդել է Սիրիայի ՆԳ նախարարությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 97 տուժածի մաիսն:
Նշվում է, որ զոհերն ու վիրավորները հիմնականում խաղաղ քաղաքացիներ են: ՆԳՆ-ում ահաբեկչության պատասխանատվությունը դրվել է ընդդիմադիր խմբավորումենրի վրա, որոնք դիմակայում են կառավարական զորքերին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am –ը, Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում մարտի 17-ին կրկնակի ահաբեկչություն է իրականացվել. ականապատ երկու ավտոմեքենա պայթել են կառավարական անվտանգության ուժերի շենքի մոտ:
Ահաբեկչություններից մեկը տեղի էր ունեցել ռազմական հակահետախուզության շենքի մոտ, Թահրիր հրապարակի մերձակայքում:
Երկրորդ պայթյունը որոտացել էր Օմեյադով հրապարակում, որտեղ երկու օր առաջ տեղի էր ունեցել հանրահավաք` ի պաշտպանություն նախագահ Բաշար Ասադի:




























