Սմարթֆոններն իրենց տերերին մեծ հնարավորություններ են տալիս: Նրանք հնարավորություն են ընձեռում աշխատել հեռավորության վրա, ժամանակ եւ ուժեր  չվատնել խեղդուկ տրանսպորտով տեղ հասնելու վրա եւ այլն:Սակայն The Economist  պարբերականը զգուշացնում է, որ հլու ծառան հեշտությամբ կարող է վերածվել տիրոջ:

Մինչեւ վերջին ժամանակները հնարավոր էր ցանկացած պահի միայն բժիշկներին զանգահարել, իսկ հիմա` բոլորին: Աշխատանքն ագրեսիվորեն ներդրվում է մեր տնային տարածության մեջ. նորմալ մարդիկ մոլագարների նման անընդհատ ստուգում են հաղորդագրություններն ու զանգերը, անգամ` ճաշի ժամին, եւ իրենց օրնսկսում ու ավարտում են նամակներ ուղարկելով:

Պարբերականի մեկնաբանի կարծիքով` դա մասնավորապես բացատրվում է  նրանով, որ սմարթֆոնները կախվածություն են առաջացնում: Երբ մարքեթինգի գուրու Մարտին Լինդստրոմը ուսումնասիրել էր, թե որ 10 հնչյուններն են ամենամեծ ազդեցությունը թողնում մարդու վրա, պարզվել է, որ երրորդ տեղում բջջային զանգն է:Սմարթֆոնների շնորհիվ մենեջերների համար ավելի հեշտ է վերջին րոպեներին փոխել որոշումները: Աշխատակիցների համար ավելի դժվար է սահմանազատել աշխատանքային ժամը ոչ աշխատանքայինից: Մենջերներն աշխատում են խուսանավել աշխատանքային օրվա երկու տարբերակների միջեւ` խորհրդակցություններով հագեցած պաշտոնական մասի եւ էլեկտրոնային նամակներով եւ հաղորդագրություններով  լի ոչ պաշտոնական մասի միջեւ:  Եւ դա ոչ ի շահ ընտանիքի եւ առողջության, եզրակացնում է պարբերականը:

Ինչպե՞ս սմարթֆոններին տեղը դնել: Լուծումներից մեկը թվային դիետան է:  Օրինակ, եթե արգելեք ինքներդ ձեզ մինչ նախաճաշն օգտվել համացանցից, ապա դա  արդեն բավականին կկանոնակարգի ձեր թվային կյանքը: Տեքստային հաղորդագրությունների վրա արգելքը հանգստյան, կամ, օրինակ, հինգշաբթի օրերին, iPhone-ի հետ հարաբերություններում նույնպես թույլ կտա հասկանալ, թե ով է իրականում տերը, վստահեցնում է  The Economist-ի մեկնաբանը:Նա նաեւ կարծում է, որ խելացի մեքենաներին կարող են խորամանկությամբ գերազանցել միայն ընկերությունները` աշխատակիցներից պահանջելով ժամանակ առ ժամանակ անջատել իրենց էլեկտրական սարքավորումները, հաղորդում է  BFM.RU-ն: