Վենեսուելայի ոստիկանության աշխատակիցները մարտի 17-ին Մարակայբո քաղաքում սպանել են Չիլիի հյուպատոսի աղջկան:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, միջադեպը տեղի է ունեցել երեկոյան ժամի, երբ այդ քաղաքում Չիլիի հյուպատոս Ֆերնանդո Բերենդիկեի դուստրը` 19-ամյա Քարեն Բերենդիկեն եղբոր հետ եղել է մեքենայում, երբ այն փորձել է կանգնեցնել ոստիկանական պարեկը:Ղեկին գտնվող եևիտասրադը չի ենթարկվել ոստիկանների պահանջին եւ փորձել է հեռանալ, որից հետո ոստիկանները կրակել են:
Աղջիկը, ստանալով հրազենային երեք վնասվածք, հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Այս միջադեպից հետո 12 ոստիկան է ձերբակալվել:




























