Գերմանիայում մարտի 18 -ին երկրի նախագահի ընտրություններ են:
Պետության ղեկավարի պաշտոնին 3 թեկնածու է հավակնում` «ձախերից» լրագրող Բեատա Կլարսֆելդը, Գերմանիայի նացիոնալ-դեմոկրատների կողմից` պատմաբան Օլաֆ Ռոզեն եւ կառավարող դաշինքի, որի մեջ են նաեւ Քրիստոնյա-դեմոկրատները, կողմից առաջադրված 72-ամյա Յոահիմ Գաուկը: Նշվում է, որ հիմնական թեկնածուն էլ համարվում է Գաուկը, որին աջակցում են խորհրդարանի հիմնական քաղաքական ուժերը: Հաղորդվում է, որ ԳԴՀ-ի ժամանակահատվածում Գաուկը քահանա է եղել Ռոստոկում:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆը փետրվարին աղմկոտ սկանդալային պատմությունից հետո հայտարարել էր հեռանալու մասին: Պատճառը պաշտոնական դիրքի չարաշահումն էր:




























