Իրաքում արմատական շիաների իմամ Մուքտադի ալ Սադրի ներկյացուցիչները 9 ամսվա գերությունից հետո ազատ են արձակել ամերիկացի նախկին զինվորին:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, նրանք ամերիկացուն հանձնել են Բաղդատում ՄԱԿ-ի առաքելության ներկայացուցիչներին:Ըստ տեղեկությունների` ազատ արձակվածը եղել է ամրիկյան մասնավոր` Իրաքում ԱՄՆ կառավարության կապալառու կազմակերպության աշխատակիցը:
Նա նախկինում զինծառայող է եղել:Գրոհայինները փրկագին չեն պահանջել` հայտարարելով, թե գերուն ազատ են արձակել «մարդասիրական նկատառումներով»:




























