Ամերիկյան Արքանզաս նահանգի օդանավակայանը կկոչվի Բիլ եւ Հիլարի Քլինթոնների անունով:
Ինչպես տեղեկացնում է «Arkansas Times»-ը, վերջնական որոշում դեռեւս ընդունված չէ, սակայն դրա համար բոլոր նախադրյալները կան: Մինչ ԱՄՆ նախագահ դառնալը` Բիլ Քլինթոնը հենց այս նահանգն է ղեկավարել, իսկ Հիլարի Քլինթոնը ժամանակին աշխատել է հենց օդանավակայանում` որպես իրավաբանական ծառայության խորհրդական:




























