Արագակնային համակարգում կյանքն առաջին անգամ ի հայտ է եկել Մարսի վրա: Սեփական դիտարկումների հիման վրա նման եզրահանգման է եկել ԱՄՆ կիրառական մոլեկուլյար էվոլյուցիայի հիմնադրամի ղեկավար, կենսաքիմիկ Սթիվեն Բեները:

Ըստ Բեների` Մարսից պարբերաբար Երկիր ընկնող քարերը լիովին կարող էին ապահովել երկու աշխարհների միջեւ պահանջվող տրանսպորտային  մեխանիզմը. այսինքն կենդանի օրգանիկայի առաջին մոլեկուլները կարող էին Երկիր հասնել Մարսից, հաղորդում է «Ուտրո.ռու»-ն: Այսօր Մարսը կատարելապես չոր է, սակայն միլիոնավոր տարիներ առաջ, երբ Երկիրը ջրի մեջ էր, Կարմիր մոլորակի մակերեւույթն ավելի հարմար է եղել կենսաբանական կյանքի զարգացման համար: