Հանրապետությունում մարտի 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, քամին հյուսիս-արեւմտյան է` 5-10 մ/վրկ, ճանապարհներին սպասվում է  մերկասառույց, առանձին հատվածներում` մառախուղ: Օդի ջերմաստիճանը 19-20-ին կբարձրանա 5-7 աստիճանով: 

Երեւանում մարտի  19-21-ին սպասվում է  առանց տեղումների եղանակ: Մարտի 19-ի գիշերը կլինի 5-7 աստիճան ցուրտ, ցերեկը` 4-6 աստիճան տաքություն,  մարտի 20-ին եւ 21-ին`գիշերները`  3-5 աստիճան ցուրտ, ցերեկները` մինչեւ 9  աստիճան տաքություն: