Սիրիայի Հալեպ քաղաքի բնակելի թաղամասերից մեկում մարտի 18-ին ահաբեկչություն է իրականացվել. պայթել է ականապատ ավտոմեքենան:Ինչպես տեղեկացնում է  Reuters-ը,  պայթյունը տեղի է ունեցել փոստի բաժանմունքից ոչ հեռու:

Տեղի բնակիչների տվյալներով` պայթյունի արդյունքում մի քանի մարդ է զոհվել, կան տուժածներ: Զոհերի, տուժածների, ավերածությունների մասին ճշգրիտ տվյալներ չկան: Ահաբեկչության պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել: