«Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցությունը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին` աջակցելով Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Այս մասին այսօր` մարտի 18-ին կայացած համագումարում ասել է կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանը` ընդգծելով, որ վերջին հինգ տարվա ընթացքում երկու ուժերի միջեւ փոխըմբռնման մթնոլորտ է ստեղծվել:
«Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցությունը հավատում է ՀՀԿ-ին, նախագահ Սերժ Սարգսյանի խոստումներին եւ միաժամանակ պատրաստ է կիսել դրանց կատարման համար պատասխանատվությունը»,-հայտարարել է Մելիքյանը:Համագումարին ներկա Հանրային պալատի անդամ Վազգեն Սաֆարյանը հայտարարել է, որ «կուսակցությունն իր բացառիկ դերն ունի քաղաքական ներկապնակում»: «Ինչպես անցած ընտրություններին, այս անգամ եւս «Ժողովրդավարություն եւ աշխատանքը» կանցնի խորհրդարան եւ կպայքարի քաղաքացիական հասարակության ձեւավորման եւ սոցիալ-տնտեսական հավասարակշռության համար»,-հայտարարեց նա:




























