Գերմանիայի նախագահ է դարձել նախկին հոգևորական, 72-ամյա Յոահիմ Գաուկը, ով ծնվել է նախկին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում:
Ինչպես հաղորդում է «Правда.ру»-ն, Գաուկի օգտին քվեարկել է Գերմանիայի Դաշնային ժողովի 991 պատգամավոր: Մյուս թեկնածուն` լրագրողուհի Բեատե Կլարսֆելդը, ստացել է 126 ձայն:
Նշեք, որ Գաուկի թեկնածությունն առաջադրվել էր Քրիստոնեադեմոկրտական /Քրիստոնեասոցիալական և Ազատ դեմոկրատական կուսակցության, ինչպես նաև ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական և «Ալյանս-90»/«Կանաչներ» կուսակցությունների կողմից:




























