Բրիտանացի գիտնականները լազերային տպիչ են ստեղծել, որը կարող է թղթի վրայից մաքրել արդեն տպագրված տեքստը:
Քեմբրիջի համալսարանի մասնագետները, Դեյվիդ Լեալ Այալիի ղեկավարությամբ, ուսումնասիրել են ճառագայթի միջոցով թղթի վրայից տեքստի հեռացման հնարավորությունները` առանց թուղթը վնասելու: Ուլտրամանուշակագույն եւ ինֆրակարմիր ճառագայթները վտանգավոր են եղել հենց թղթի համար, իսկ ահա կանաչ լազերը` չորս նանովայրկյան զարկով, նման նպատակի համար իսկականն է եղել:
Տպագրված տեքստը այդպիսի ճառագայթով մշակումից հետո թուղթը կարծես նոր է դառնում: «Հակատպիչի» արժեքը սկզբնական շրջանում կկազմի մոտ 30 հազ. դոլար:




























