Տվյալներն այն մասին, թե նեյտրոնները կարող են գերազանցել լույսի արագությունը, ճիշտ չէ: Նման եզրահանգման է եկել Իտալիայի միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտի ICARUS կոլաբորացիան:
Ինչպես հաղորդում է Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնը, գերլուսային նեյտրինոն, դատելով ամեն ինչից, տեխնիկական սխալմունք է եղել: «Վկայությունները ցույց են տալիս, որ OPERА գիտափորձի արդյունքները չափումների արտեֆակտ են»,-ասել է կենտրոնի տնօրեն Սերջիո Բերտոլուչին:




























