Գվինա-Բիսաուի մայրաքաղաքում մարտի 18ին` նախագահական արտահերթ ընտրությունների օրը, անհայտ անձինք սպանել են ռազմական հետախուզության նախկին գնդապետ Սամբո Դյալոյին:
Սպանությունը տեղի է ունեցել ուշ գիշերը` գնդապետի տնից ոչ հեռու գտնվող բարում, հայտնել է տեղի անվտանգության ծառայությունների աղբյուրը: Ըստ ականատեսների` մարդասպանները հագնված են եղել քողարկող համազգեստ:
Հանցագործությունը տեղի է ունեցել երկրում լուրջ ներքաղաքական իրադրության ֆոնի վրա: Արտահերթ ընտրությունների պատճառ էր դարձել նախկին նախագահ Մալամ Բաքայ Սանյիի մահը: Նա մահացել էր հունվարին` երկարատեւ հիվանդությունից հետո: Նոր նախագահի անունը դեռեւս հայտնի չէ:
Սամբա Դյալոն Գվինեա Բիսաուի ռազմական հետախուզության պետի պաշտոնից զրկվել էր բանակի զինված ուժերի ներքին հակասության հետեւանքով: Բացի դրանից, Դյալոն կարճ ժամանակով բանտ էր նստել, սակայն, հետագայում նրան բաց էին թողել: Նրա հետ միասին պաշտոնից զրկվել էր զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Ժոզե Սամորա Ինդուտան, հայտնում է KM.RU-ն:


























