Մարտի 19-ի առավոտյան ինդոնեզական ոստիկանությունը ոչնչացրել է ենթադրյալ ահաբեկիչների, որոնք մտադիր էին ահաբեկչություններ իրականացնել Բալի հանրահայտ զբոսաշրջային կղզում:
Երկրի հակաահաբեկչական ազգային գործակալությունը հայտնել է, որ այդ անձինք, ամենայն հավանականությամբ, ահաբեկչությունների շարք էին կազմակերպելու մարտի 22-ին` բալիական Նոր տարվա նախօրեին` «Խաղաղության օրը» (Նիեփի):
Այն բնակարաններում, որտեղ ապրել են սպանվածները, հայտնաբերվել են զենքի եւ զինամթերքի պահուստներ: Ըստ ոստիկանության տվյալների` սպանվածները նաեւ կապված են եղել կազմակերպված հանցավոր խմբավորումների հետ, որոնք զբաղվել են բանկերի թալանմամբ եւ Ինդոնեզիայի տարածքում ապստամբների ճամբարներ ստեղծելով, հայտնում է «Վզգլյադ» թերթը:
2002 թվականին Բալիում գիշերային ակումբում ահաբեկչության արդյունքում զոհվել էր ավելի քան 200 մարդ, այդ թվում` 164 արտասահմանցի զբոսաշրջիկ:




























