Ճապոնիայի պաշտպանության նախարար Նաոկի Տանական սպառնացել է ոչնչացնել հյուսիսկորեական հրթիռն իր արբանյակով, եթե այն թռչի Ճապոնիայի տարածքով: Նա նման հայտարարությամբ է հանդես եկել վերին պալատի բյուջետային հանձնաժողովում պատգամավորների հարցերին պատասխանելիս:
Նախարարը հաղորդել է, որ այժմ դիտարկվում է «Պետրիոտ» զենիթային համալիրների եւ կալանիչ եւ բազմաթիրախ ուղղորդման համակարգերով «Իջիս տեսակի» ռազմանավերի օգտագործման հարցը: Հանձնաժողովային բանավեճերի ընթացքում Ճապոնիայի ԱԳ նախարար Կոիտորո Գեմբան մատնանշել է նաեւ այն հնարավորությունը, որ հյուսիսկորեական հրթիռը կարող է թռչել ճապոնական Օկինավայի եւ Թայվանի միջեւ գտնվող կղզիների վրայով, հաղորդում է «Ռոսիսկայա Գազետան»:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ԿԺԴՀ-ն հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ի հավերժական առաջնորդ Կիմ Իր Սենի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ ապրիլի 12-ին կկայանա տիեզերական նոր հրթիռի գործարկումը:
Փորձագետները կարծում են, որ խոսքը այսպես կոչված «Տեպխոդոն-2»-ի նոր տարբերակը հանդիսացող բալիստիկական հրթիռի մասին է: Ըստ հաշվարկների` նրա առաջին քայլը կլինի Դեղին ծովի տարածքը` Հարավային Կորեայից արեւմուտք: Երկրորդը` մոտավորապես 3 հազար կմ թողարկման գոտուց հեռու` Ֆիլիպիններից դեպի արեւելք:
ԱՄՆ-ն, Հարավային Կորեան եւ Ճապոնիան դա համարում են մեծ հեռահարության բալիստիկական հրթիռի փորձարկում, ինչը Փհենյանին արգելվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Նրանք ԿԺԴՀ-ից պահանջում են հրաժարվել թողարկումից:
Միաժամանակ, ԿԺԴՀ-ն մերժել է արբանյակի թողարկումից հրաժարվելու առաջարկը` հայտարարելով, որ մերձերկրային տարածությունը չի կարելի վերածել որոշակի երկրների սեփականության: Այդ պատճառով, ԱՄՆ-ն, Ճապոնիան եւ Հարավային Կորեան սխալվում են` մտածելով, որ Փհենյանը ապրիլին նախատեսած արբանյակի թողարկումը չեղյալ կհայտարարի:




























