Փարիզում անցկացվող գրքի միջազգային 32-րդ ցուցահանդեսի ժամանակ մի խումբ հայեր շրջափակել են Թուրքիայի տաղավարը եւ բողոքի ակցիա իրականացրել։

Թուրքական Hurriyet-ը ներկայացրել է հավաքված հայերի իրականացրած բողոքի ակցիայի տեսագրությունը։ Հավաքվածները հնչեցնում են «Ոչ ժխտողականությանը», «Ազատություն Զարաքոլուին» (Ռագըփ Զարաքոլուն ձերբակալված է KCK-ի գործի շրջանակներում։ Նրա գլխավորած «Բելգե» հրատարկչատունը տպագրել է Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ գրքեր-խմբ)։ 

Թուրքիայի տաղավարի պատասխանատուները բողոքել են, որ ֆրանսիական ոստիկանությունն անվտանգության որեւէ միջոցառում չէր իրականացրել։