Եվրոպական Euromillions վիճակախաղում 38 միլիոն ֆունտ (50 միլիոն դոլար) է շահել աանգլիական Նորթամփթոնշիր դքսության ավտոբուսների վարորդների մի խումբ:
Համաեվրոպական վիճակախաղի գլխավոր մրցանակին բրիտանացիները արժանանում են արդեն 5-րդ անգամ: Հաղթողներից մեկը` Ջոն Նոուքսը, պատմել է, որ շահած գումարի մի մասը կծախսի կնոջ հետ Լաս Վեգաս ուղեւորվելու համար, հաղորդում է «Վեստի ՖՄ»-ը:




























