«Օրինաց Երկիր» կուսակցությունը երեկ` մարտի 18-ին, հրավիրել էր  քաղաքական խորհրդի նիստ, որի ընթացքում Հեղինե Բիշարյանին, Մհեր Շահգելդյանին, Արմեն Երիցյանին եւ Հովհաննես Մարգարյանին քաղխորհուրդը  հաստատել է  որպես ՕԵԿ փոխնախագահներ:

ՕԵԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կուսակցության քաղաքական խորհուրդը քննարկել է նաեւ մեծամասնական եւ համամասնական ընտրակարգով թեկնածուների առաջադրման  խնդիրը, որի վերաբերյալ վերջնական որոշումը  կկայացվի մարտի 21-ի ընդլայնված նիստում: Քաղխորհուրդը քննարկել է  նաեւ մարտի 20-ին, Մարզահամերգային համալիրում  տեղի ունեցող «Օրինաց Երկիր» կուսակցության 15- ամյակին նվիրված միջոցառման կազմակերպման հարցը, որին կմասնակցեն շուրջ 15 հազար ՕԵԿ-ականներ: