Ուկրաինան բանակցություններ է վարում Թուրքիայի, Ռումինիայի եւ Գերմանիայի հետ: Այդ մասին հաղորդում է «Կոմերսանտ-Ուկրաինան»` վկայակոչելով երկրի էներգետիկայի նախարարության աղբյուրները: Հրատարակչության տեղեկություններով, Կիեւը ծրագրում է այդ երկրներից յուրաքանչյուրից տարեկան գնել 2-ից 3,5 միլիարդ խորանարդ մետր գազ:

«Ուկրաինայի Նաֆթոգազ»-ի կառավարման ղեկավար Եվգենի Բակուլինը հայտարարել է, որ ընկերությունը մտադիր է Եվրոպայում գնել մոտ 10 միլիարդ խորանարդ մետր գազ, որը կկազմի ընդհանուր մատակարարումների մեկ երրորդ մասը, գրում է Lenta.ru-ն:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յակուբովիչը հայտարարել է, որ Ուկրաինան անհիմն գումարներ է վճարում ռուսական գազի համար:

«Մենք չենք կարող այդքան անհիմն գումարներ, գազի համար այդպսի գին վճարել: Դա ճիշտ չէ, արդար չէ, եւ դա զգում է ուկրաինացի ժողովուրդը, դրա համար էլ դա շատ ցավոտ հարց է, եւ, իհարկե, այն պետք է վերացնել»,-նշել է նախագահը` հույս հայտնելով, որ Ռուսաստանն ու Ուկրաինան բավարար քաղաքական կամք կդրսեւորեն տվյալ հարցի լուծման համար: