Երեւանում, մարտի 18-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երեւանի Շիրակի փողոցի եւ Չարբախի գերեզմանատան խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶԵԼ-32213» միկրոավտոբուս եւ «ՎԱԶ-21063»  մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բախման հետեւանքով միկրոավտոբուսի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: