Երեւանում, մարտի 18-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 55/1 շենքի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2101» եւ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: