22 չինացի գրողներ, այդ թվում Չինաստանում հայտնի հեղինակ եւ բլոգեր Խան Խանը դատի են տվել Apple-ին` հեղինակային իրավունքների խախտման համար: Ընկերության հետ դատական գործընթացի շրջանակներում չինացի գրողները միացել են «Հեղինակային իրավունքների ալյանսի» մեջ:

Գրողները մեղադրում են Apple-ին իրենց ստեղծագործությունների «պիրատական պատճենները» App Store-ում անօրինականորեն տեղադրելու մեջ: Հեղինակային իրավունքների խախտման համար Չինաստանի գրողները Apple-ից պահանջում են 50 միլիոն յուանեի (7,9 միլիոն դոլար) չափով փոխհատուցում:

Անցյալ տարի Խան Խանը նաեւ միացել էր 40 հեղինակների հայցադիմումին, որի հետեւանքով չինական փնտրող համակարգը` Baidu-ն, իր օն-լայն գրադարանից հանեց մոտ 3 միլիոն աշխատություն, որոնց պատճառով խախտվել էին հեղինակային իրավունքները: