Թուրքիայի Ստամբուլ եւ Դիարբեքիր քաղաքներում  քրդերի կողմից Նովրուզի տոնակատարության անցկացման ժամանակ ոստիկանությունը միջամտել է, որի հետեւանքով Ստամբուլի Քազլըչեշմե եւ Դիարբեքիրի Քուրոչեշմե հրապարակները պատերազմի դաշտի են վերածվել։

Ստամբուլի եւ Դիարբեքիրի նահանգապետարանններն արգելել էին մարտի 19-ին Նովրուզի կապացությամբ տոնակատարություններ իրականացնել, սակայն քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության առաջնորդները կոչ էին արել ժողովրդին հավաքվել եւ նշել։

Ոստիկանությունը միջամտել է տոնակատարությանն՝ օգտագործելով ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ: Անկարգություններ հրահրելու մեղադրանքով ձերբակալվել են 165 հոգի։

Ոստիկանների կողմից կիրառած արցունքաբեր գազի հետեւանքով մահացել է քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Ստամբուլի Առնավութքյոյի շրջանի ղեկավար Հաջը Զենգինը։