Դամասկոսում Հայաստանի դեսպանությունից ոչ հեռու, անցյալ գիշեր փոխհրաձգություն է տեղի ունեցել, սակայն պայթյուն չի եղել:
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ մարտի 19-ի գիշերը Դամասկոսում Հայաստանի դեսպանության անմիջական հարեւանությամբ, մոտ 100-150 մետր հեռավորության վրա, մի քանի ժամ շարունակ կրակոցներ են հնչել: Այդուհանդերձ, Տիգրան Բալայանը ժխտել է լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունները, թե իբր կրակոցներից հետո դեսպանատան մոտակայքում պայթյուն է եղել:
ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով, փոխհրաձգության հետեւանքով չեն տուժել ոչ դեսպանատան շենքը, ոչ էլ նրա աշխատակիցները:




























